Տնային սփրեյ գեղեցիկ կարամելային արևայրուք ստանալու համար

Տնային սփրեյ գեղեցիկ կարամելային արևայրուք ստանալու համար
Տնային սփրեյ գեղեցիկ կարամելային արևայրուք ստանալու համար
Anonim

Կստանաք նաև հիանալի կարամելային արևայրուք, եթե ինքներդ ձեզ պարբերաբար ցողեք տնական սև թեյի սփրեյով։ Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է 8 սև թեյի տոպրակ, 3-4 բաժակ տաք ջուր և մեկ լակի շիշ։

Երբ ջուրը եռա, վերցրեք կրակից և ավելացրեք թեյի տոպրակները։ Ծածկեք կափարիչով և թողեք, որ խառնուրդը եփվի մոտ 30 րոպե (մինչև ջուրը բավականաչափ մթնի)։ Սպասեք, որ հեղուկը սառչի, լցրեք լակի շշի մեջ և հավասարաչափ ցողեք մարմնին։ Երբ ձեր մաշկը չորանա, կրկնեք գործընթացը։ Ձեր ստացած արևայրուքը կտևի 3-4 օր։

Ցանկանու՞մ եք ունենալ անթերի և բնական երանգ: Պատրաստեք տնական նարնջի կեղևի դիմակ և վայելեք արդյունքը։ Այն պարունակում է կիտրոնաթթու, որը վերահսկում է մելանինի արտադրությունը՝ դրանով իսկ նպաստելով պիգմենտացիան։Այն նաև օգնում է հեռացնել բծերն ու մաշկի թերությունները, իսկ դեմքի գույնը հարթեցնում է:

Ձեզ անհրաժեշտ է 1 նարնջի կեղև, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ թարմ կաթ և 1 թեյի գդալ մեղր։

Նախ պետք է լվանալ նարնջի կեղևը, չորացնել և փոշու վերածել։ Վրան ավելացրեք կիտրոնի հյութը, կաթն ու մեղրը և լավ խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև ստացվի միատարր մածուկ։ Կիրառեք դիմակը և թողեք մնա մոտ 20 րոպե, ապա լվացեք գոլ ջրով։

Կիրառեք պրոցեդուրան շաբաթական երեքից չորս անգամ, մինչև հասնեք ցանկալի արդյունքի։

Խորհուրդ ենք տալիս: